Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նիստ է արել

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը:

«Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:

Քննարկվեցին և հաստատվեցին նաև հանձնաժողովի և քարտուղարության աշխատակարգը և հանձնաժողովի աշխատանքային պլանը:

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 18-ին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031