Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ընդունել է արդարադատության նախարարների խորհրդի նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստը, այդ ձևաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական արդի խնդիրների լուծմանը միտված համատեղ աշխատանքը:

Արդարադատության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են երկօրյա իրենց քննարկումների արդյունքները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ավանդաբար անցկացվող նման հանդիպումները լավ հնարավորություն են ինտեգրացիոն փոխգործակցությունը զարգացնելու, մասնագիտական հարցեր քննարկելու և որպես իրավաբաններ, առկա խնդիրների համատեղ լուծումներով նպաստելու Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ կառավարման ժամանակակից մեխանիզմների, որակյալ ծառայությունների ներդրմանը:

Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին իրենց հետագա գործունեության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս