![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում հայտնաբերվել է օձ
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/odz.jpg)
Հոկտեմբերի 11-ին, ժամը 15.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում՝ վարժարանի տարածքում, հայտնաբերվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Փրկարարները օձը տեղափոխել են Կենդանաբանական այգի: