Մուրացկանության գործով ամբաստանյալը շփոթել էր նիստի օրն ու չէր ներկայացել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալ Արման Գիվարգիզովի պաշտպան Մարինե Թովմասյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է
«Փաստինֆոն»:
Պաշտպանը դատարանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ նիստին, իսկ ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանի բացակայության պատճառը, ինչպես վերջինիս պաշտպանը հեռախոսազանգի միջոցով պարզեց, նիստի օրը շփոթելն էր:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արման Գիվարգիզովը, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար մինչև մարտի 19-ը հավաքագրել է և նրանց շահագործել` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Մանրամասները կարդացեք այստեղ՝