Բաժիններ՝

Է. Բուդաղյանը հույս ունի, որ Ս. Սարգսյանի հետ իր հանդիպումը կկայանա Արցախում

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, ակնկալում է Սերժ Սարգսյանից իր երկու նամակների պատասխանները: Դրանցից մեկը նա նախագահականի հասցեով ուղարկել էր փոստով մոտ երկու ամիս առաջ, խնդրել ու պահանջել էր Սերժ Սարգսյանից, որպեսզի վերջինս ապահովի գործի համար արդար քննություն եւ մեղավորները պատժվեն:

Չստանալով երկրորդ նամակը՝ Է. Բուդաղյանը Սյունիքում Սերժ Սարգսյանի այցելության օրը անձամբ է հանձնել ձեռագիր նամակ:

«Քանի որ չթողեցին, որ հանդիպեմ, նամակ տվեցի, նամակում խնդրում էի, որ ինձ համար մի քանի րոպե ժամանակ գտնի, ընդունի՝ խոսենք, կարեւոր, շատ կարեւոր ասելիք ունեմ: Բայց ոչ մի պատասխան չկա, սպասում եմ՝ ոչ դրական են պատասխանում, ոչ բացասական:

Հիմա ես մտածում եմ, որ գնամ Ղարաբաղ այն ժամանակ, երբ ինքն է գնում եւ այնտեղ հանդիպեմ, իրան տեսնել Հայաստանում թույլ չեն տալիս, Սյունիքում արգելում են, բայց կարծում եմ՝ Արցախում կթողնեն»:

Էմիլ Բուդաղյանը վերահաստատեց որդու՝ Արտակ Բուդաղյանի որոշումը, որ հրաժարվում է համաներումից: «Միանշանակ հրաժարվում ենք, ասել ենք արդեն, իրանց համաներումը պետք չէ, չգիտեմ ինչ են ուզում ասած լինել, որ հանցագործ ենք, ներո՞ւմ են, հա՞…

Մենք հրաժարվում ենք, դատարան ենք պահանջելու, պրոցեսը պտի մտնի դատարան, որովհետեւ դատարանում շատ բան կա, շատ բաներ ի հայտ կգան, կբացվի, մեր պաշտպանը լրիվ ապացույցներն ունի եւ կբացվի իսկությունը, իսկ որ ասում են համաներում, էդ մեզ պետք չի»:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031