
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ տարածքում՝
Հոկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 15-16-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Հոկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.90C (1937թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -0.50C (1957թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 14.20C