Բաժիններ՝

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում` Կոտայքի մարզում

Shamshyan.comի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և զինված ատրճանակով, ավազակային հարձակման է ենթարկել Արզնի գյուղի Գետաշեն թաղամասի 3-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 63-ամյա Սոնյա Ղուլղազարյանին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Ղուլղազարյանը պատմել է.

«Գիշերը 4 անց կեսի կողմերն էր: Տանը միայնակ էի: Ոտքերի ձայն լսեցի ու երբ ննջարանից դուրս եկա դեպի խոհանոց, խոհանոցի պատուհանից ներս մտավ դիմակավորված ու ատրճանակով զինված մի հոգի և զենքի սպառնալիքի տակ ինձանից պահանջեց գումար: Նա, տեսնելով ձեռքիս մատանին և պարանոցիս վզնոցն ու կուլոնը, ստիպողաբար վերցրեց, իսկ հետո զենքի սպառնալիքի տակ ննջարանի պահարանի միջից հափշտակեց 700 հազար դրամը ու դիմեց փախուստի»:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի (ավազակային հարձակում) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս