
Եվրամիութունը խոստանում է Ուկրաինային 160 մլն եվրո հատկացնել

Եվրամիությունը կարող է Ուկրաինային ավելի քան 160 մլն եվրոյի օգնություն տրամադրել, եթե երկիրն առաջընթաց արձանագրի պետական ֆինանսների կառավարման հարցում: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողվի համագործակցության եւ զարգացման հարցերով տնօրինության հարեւանության ծրագրերի ղեկավար Միքայել Քոլերը:
«Հաշվի առնելով այն առաջընթացը, որին Ուկրաինան հասել է պետական միջոցների կառավարման ոլորտում բարեփոխումների առումով, ԵՄ-ն կարող է ուկրաինական կողմին գումարներ հատկացնել` բյուջետային աջակցության մեխանիզմների միջոցով»,-ասել է Քոլերը Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Իգոր Պրասոլովի հետ հանդիպմանը: