
Երևանի Լալայան փողոցում ավտոտնակ է այրվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լալայան փողոցի թիվ 24 հասցեում այրվում է ավտոտնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.26-ին, մարվել՝ 22.53-ին: Այրվել են Պ. Հ.-ին պատկանող ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ, հայտնում են ԱԻ նախարարությունից: