
Հնդկաստանում քրեական գործ են հարուցել «Միսս Տիեզերքի»-ի դեմ` Թաջ Մահալի մոտ գովազդում նկարահանվելու համար

Հնդկական Ագրա քաղաքի ոստիկանությունը գործ է հարուցել «Միսս Տիեզերք- 2012» մրցույթի հաղթող, ամերիկուհի Օլիվիա Կալպոյի դեմ`առանց թույլտվության Թաջ Մահալի տարածքում գովազդային նկարահանման համար, հաղորդում է РИА Новости-ն:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչը NDTV հեռուստաալիքին հայտնել է, որ Կապլոն լուսանկարվել է «Դիանայի նստարանի» առջեւ գտնվող դամբարանին կից այգում եւ կոշիկներ է գովազդել:
Բացի այդ, գեղեցկուհին կոշիկը նստարանին է դրել, ինչն արգելվում է: Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում Միսս Տիեզրեքն ու դիզայներ Սանջանա Ջոնին ստիպված կլինեն տուգանք վճարել:
«Միսս Տիեզերք» մրցույթը կազմակերպող ընկերությունն արդեն ներողություն է խնդրել Հնդկաստանի ժողովրդից՝ Օլիվիա Կապլոյի «պահվածքի համար»: