Լիվերփուլի իշխանությունները քաղաքը դադարկվելուց փրկելու ելք են գտել. տուն` ֆունտի դիմաց
Բրիտանական Լիվերփուլն առաջին քաղաքն է դարձել, որտեղ որոշվել է փորձարկել խորհրդանշական գնով` մեկ ֆունտով տները վաճառելու ծրագիրը: Այս նախաձեռնության նպատակը ծայրամասային դատարկվող շրջաններում կյանքն ակտիվացնելուն է ուղղված, ինչպես նաեւ նվազեցնում է վթարային վիճակում գտնվող շենքերի թիվը:
Լիվերփուլի քաղաքապետ Ջո Անդերսոնը չորեքշաբթի բանալիները հանձնել է «տուն` ֆունտի դինաց» ծրագրի առաջին շահառուին` 48-ամյա տաքսիսիտ Ջայլ Մեդեին: Վերջինս ստիպված կլինի լրջորեն զբաղվել արդեն վաղուց դատարկված տան վերանորոգմամբ եւ միայն դրանից հետո ընտանիքի հետ կկարողանա տեղափոխվել նոր տուն:
Քաղաքային իշխանությունը նախատեսում է վաճառել 20 օբյեկտ: Արդեն կարելի է ասել, որ այդ նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել լիվերփուլցիների շրջանում:
Գնման իրավունքի համար մրցույթին մասնակցել է 1000 մարդ, որոնցից քաղաքային իշխանությունները պետք է ընտրեն 19 երջանիկներին, գրում է բրիտանական The Daily Mail-ը:
Խնդիրն այն է, որ նոր սեփականատերերը պետք է մի շարք չափորոշիչների համապատասխանեն, որոնցից ամենակարեւորն են աշխատանքի եւ վերանորոգման համար անհրաժեշտ գումարի առկայությունը: Բացի այդ, նրանք պետք է մշտապես բնակվեն Լիվերփուլում եւ առաջին անգամ անշարժ գույքի ձեռքբերում իրականացնեն:
Եթե ծրագիրը հաջողի` քաղաքապետարանը նախատեսում է վաճառքի հանել եւս 1000 տուն: Ընդ որում` մասնագետները խորհուրդ են տալիս գնորդներին լավ մտածել, քանի որ նման տների վերանորոգումը կարող է արժենալ առնվազն 35 հազար ֆունտ (56 հազար դոլար):