Բաժիններ՝

Երկու ինքնասպանություն նույն մարզո՞ւմ

Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 9-ին, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության երկու դեպք է տեղի ունեցել:

Մարզի Լիճք գյուղի 31-ամյա բնակչին առավոտյան հայտնաբերել են ձեղնահարկում՝ կախված վիճակում: Երիտասարդի ինքնասպանության պատճառները հայտնի չեն:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում ևս պատճառը չեն հայտնել, միայն հաստատել են տեղի ունեցածը եւ նշել, որ կատարվում է քննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի ուշ տեղեկացվել է, որ նույն մարզի մեկ այլ գյուղում՝ Արծվանիստում, նույն օրը գերանից կախված են գտել նաեւ մի միջին տարիքի կնոջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031