Բաժիններ՝

Ծեծկռտուք՝ հայազգի «օրենքով գող» Նեֆտեկամսկի Գևորիկի մասնակցությամբ

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախորդ շաբաթվա վերջին Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող սրճարաններից մեկում գողական «ռազբորկա» է տեղի ունեցել։ 31-ամյա «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Նեֆտեկամսկի Գևորիկ, կոնֆլիկտ է ունեցել Ահմեդ Եվլոևի (Սուտուլիյ) կողմից որպես «նայող» նշանակված մի հեղինակության հետ։ Գևորիկը նրան հանդիպման է հրավիրել՝ հաշիվները պարզելու համար։ Հայազգի հեղինակության հետ եղել են նաև նրա երկու թիկնապահները։

Սակայն, ի զարմանս Գևորիկի, հանդիպմանը եկել է նաև Ահմեդը։ Վերջինիս հայտնվելու անսպասելիությունը և նրա կողմնակիցների թվային գերակշռությունը իրենց դերն են խաղացել, և բախման ելքը եղել է ոչ Գևորիկի օգտին։ Ըստ «Прайм Крайм»-ի՝ նրա կողմնակիցներից մեկը դանակով հարված է ստացել, իսկ ինքը՝ Գևորիկը, շշով հարված գլխին։

Բաշկիրիայի բնակիչ Գևորգ Գրիգորյանը թագադրվել է նախորդ տարվա դեկտեմբերին Դուբայում՝ Դեդ Հասանի կլանի կողմնակիցների կողմից։

«Դեդականները» Եվլոևին «օրենքով գող» չեն համարում։ Դա նշանակում է, որ նրա կողմից «օրենքով գողին» ծեծելը չի կարող անպատիժ մնալ և դեպքը շարունակություն է ունենալու։ Սակայն ըստ «Прайм Крайм»-ի՝ տուժած կողմից պատասխան քայլեր դեռևս չեն կատարվել։ Ավելին, Գևորիկի կողմնակիցներից ոմանք կատարվածի համար մեղադրում են հենց նրան, քանի որ շրջահայաց չի գտնվել և ինչպես հարկն է չի պատրաստվել այդ հանդիպմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031