
«Լավ կլինի, որ Գրողների միության նախագահը գրող չլինի». Գուրգեն Խանջյան

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե ինքը գերադասում է, որ Գրողների միության` առաջիկա արտահերթ համագումարում ընտրվելիք նախագահը գրող չլինի:
«Լավ կլինի, որ գրող չլինի: Ինձ այդպես է թվում: Որ միայն ադմինիստրատիվ գործերով զբաղվի և անընդհատ չմխրճվի իր սուբյեկտիվ կարծիքներով գրական գործերին, գրական մրցանակների գործերին, չափանիշներ տա: Որովհետև սովորաբար դրանք օբյեկտիվ չեն լինում, ճշմարտացի չեն լինում` տարբեր պատճառներով: Եթե ինքը գրողական ամբիցիաներ ունի, կարող է խանդել և այլն», – փաստարկել է Խանջյանը` հավելելով. – «Կամ`եթե գրող է լինելու, պիտի լինի շատ բարձր մակարդակի գրող, որը վեր է նման ամբիցիաներից»:
Նա ասել է, որ անձամբ ինքը չի ուզում դառնալ միության նախագահ. – «Ոչ թե այն պատճառով, որ դա լավ կամ վատ է: Ես չունեմ ադմինիստրատիվ շնորհքներ: Եվ ցանկություններ նույնպես չունեմ: Այդ ամբիցիաները չունեմ: Գրողների միության նախագահը պիտի անընդհատ շփվի քաղաքապետարանի, ինչ-որ նախարարների [հետ]« պիտի անընդհատ ինչ-որ ճառեր ասի, ելույթներ ունենա, պիտի հարմարվի հինգ հարյուր գրողի… Դա իմ գործը չի: Հետո ես գրական ծրագրեր ունեմ, որոնց հաստատ դա կխանգարի»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: