
Էդգար Հակոբյանը՝ Լյուբով Ուսպենսկայայի հետ սիրավեպ ունենալու լուրերի մասին

Ռուսաստանաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը,թե ինքը սիրային կապի մեջ է երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ: Նա կարծիքով՝ նման լուրերի պատճառն իրենց հաճախ միասին տեսնելն է. «Մոտ երեք տարի առաջ էլ, երբ Լյուբայի հետ համերգի էինք Կիեւում, լուրեր տարածվեցին, որ նա կապվել է իրենից տարիքով փոքր ջութակահարի հետ եւ, Պուգաչովայից օրինակ վերցնելով, ամուսնացել: Մարդիկ հակված են հավատալ նրան, ինչն իրենց համար հետաքրքիր է: Այսօր արվեստին քիչ են ուշադրություն դարձնում` մեծ տեղ տալով սկանդալային բամբասանքներին: Ի դեպ, քանի որ երգչուհու ամուսինը մտերիմ ընկերս է, ավելի դժվար է դառնում նրա կնոջ հետ սիրավեպ ունենալը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: