
Տարեց ամուսինները՝ գյուղացու խնդիրների մասին (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի Հովունի համայնքը ժամանակին մարզի ամենահարուստ գյուղերից մեկն էր համարվում: Հիմա համայնքում քչերն են զբաղվում հողագործությամբ կամ անասնապահությամբ. տարիների փորձը, կուտակած վարկային պարտքերը ստիպել են գյուղաբնակներին կարծիք կազմել, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն այլևս եկամտաբեր չէ: Տոնապետյան ամուսինները գյուղի ամենատարեց բնակիչներից են: Ապրում են հաշտ ու համերաշխ, սակայն ցավով են նշում, որ 2 որդիներն էլ այսօր իրենց կողքին չեն: