
Հայցում ենք քաղաքացիների օգնությունը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, 1944 թ. ծնված Վրեժ Խաչատրյանը (տառապում է հիշողության կորստով) դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 13 նրբանցքի 3-րդ տնից և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Նրա մոտ եղել է անձնագրի (AC 0531334, տրված 019-ի կողմից) պատճենը։
Խաչատրյանի արտաքին նկարագիրն է. հասակը` մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, մազերը՝ սպիտակ կարճ կտրվածքով, աչքերը՝ շագանակագույն, քիթը՝ ուղիղ, հոնքերը կոր:
Հագին եղել է մուգ կապույտ բաճկոն, սև տաբատ, երկարաթև մուգ կապույտ վերնահագուստ, սպիտակ կապույտ գծերով սպորտային կոշիկներ, կրել է շագանակագույն գլխարկ:
Վրեժ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել (010) 59-06-14, (0222) 2-22-02, 2-11-07, 1-02 հեռախոսահամարներով։