Զենք-զինամթերքը հանձնել է
Քաղաքացին ներկայանալով ոստիկանություն՝ զենք-զինամթերք է հանձնել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, 1966 թ. ծնված Կարեն Ք.-ն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և կամավոր հանձնել ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 12 փամփուշտ, ինքնաձիգի 46 լուսարձակիչ փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: