Բաժիններ՝

Մարգար Օհանյանը ազատ արձակվեց (տեսանյութ)

«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ  է արձակվել Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է  Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ազատ  է արձակվել  Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հայտարարվածհամաներմամբ:

Մարգար Օհանյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականի օգոստոսից, նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտված առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։

Տեսանյութը՝  Henarana.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս