
Կասպարովն ու Իլյումժինովն իրենց թեկնածությունն են առաջադրել FIDE-ի նախագահի պաշտոնում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի` FIDE-ի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածություններն են առաջադրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն ու FIDE-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Նրանք իրենց թեկնածություններն առաջադրել են երկուշաբթի Տալինում կայացած FIDE-ի կոնգրեսի գլխավոր ասամբլեայի ընթացքում:
Ընտրությունները տեղի կունենան 2014թ. օգոստոսին` FIDE-ի կոնգրեսում, որը կկայանա Տրոմսում շախմատի օլիմպիադայի ժամանակ: