Բուժքույրը շահեց հիվանդանոցի տնօրենի դեմ դատը
«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բուժքույր Սուսաննա Մկրտչյանը դիմել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըննդեմ իր գործատուի` պահանջելով բռնագանձել իրեն չվճարված աշխատավարձը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Սակայն արդեն դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Մ.Մելիքյանը դատարանում պահանջը փոփոխել էր` ընդդեմ «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ներկայացնելով նոր պահանջ, այն է. անվավեր ճանաչել 05.06.2012թ. ընկերության տնօրենի կողմից արձակված թիվ 86ա հրամանը:
Բանն այն է, որ իմանալով, որ իր աշխատակցուհին չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով դիմել է դատարան, հիվանդանոցի տնօրենը հրաման էր արձակել, որի համաձայն, բուժքույրը ենթարկվել էր կարգապահական տույժի` նրան հայտարարվել էր խիստ նկատողություն վերադասի հետ ոչ հարգալից վերաբերմունքի համար:
Ի դեպ այս հրամանի մասին Սուսաննա Մկրտչյանին հիվանդանոցի ղեկավարությունը չէր տեղեկացրել: Նա այդ մասին տեղեկացել էր միայն 9 միաս անց` 2013թ-ի ապրիլի 3-ին, երբ գրավոր հրամանն ի վերջո հանձնվել էր իրեն:
Ի դեպ, Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության: Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյանը Ս.Մկրտչյանին հայտարարել է նկատողություն, առանց նրանից բացատրագիր պահանջելու:
Հենց օրենքի այս պահանջի խախտման հիմքով էլ հայցվորը դատարանից պահանջել է անվավեր համարել տնօրենի հիշյալ հրամանը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝