
Ամբողջությամբ այրվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լճի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է Կնունյանց փողոցի 1-ին նրբանցքի թիվ 42 հասցեի մոտակայքում, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.32-ին, մարվել՝ 19.38-ին: Ամբողջությամբ այրվել է Ն.Ս.-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի 24LL232 պետհամարանիշի ավտոմեքենան: