Բաժիններ՝

Տավուշի մարզում ավտոբուսը ոլորանապտույտ ճանապարհից հայտնվել է անտառում և բախվել հսկայական ծառին

shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 23-ամյա Պարգև Պողոսյանը, ով հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 15:00-ի սահմաններում Պ. Պողոսյանը, վարելով «Նեոպլան» ընկերությանը պատկանող 888 VՕ 81 համարանիշի ավտոբուսը, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ ոլորանապտույտ ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր ընթացքով բախվել անտառում գտնվող հսկայական կաղնուն: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր չկան:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս