Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում
shamshyan.com –ի փոխանցմամբ`հոկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայից դեպի Մոլդովական փողոց ընթանալիս խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը 15 րոպե զննելով վրաերթի ենթարկվածին՝ չէր կողմնորոշվում. տղամարդը, ով կլիներ մոտ 30 տարեկան, կենդանի է՞, թե՞ մահացել է, և միայն 15 րոպե անց են նրան տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Հիվանդանոցում հրաժարվել են մահացածի դին ընդունել՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ մահացածին չպետք է տեղափոխեին դեպքի վայրից, մինչև չժամանեին իրավապահները: Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վրաերթը կատարվել է Jeep մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, ոստիկանությունը փորձում է պարզել մահացածի և վրաերթը կատարած վարորդի ինքնությունը և տրանսպորտային միջոցը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: