
Վթար` Մասիս քաղաքում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.14-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 27 ՀՓՋ, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հանրապետության փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 55 RS 553 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ.Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել (հրդեհ չի բռնկվել). տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: