
Դատապարտյալը փորձել է փախուստի դիմել «Սեւան» քրեակատարողական հիմնարկից

pastinfo.am –ի փոխանցմամբ` «Սևան» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի փորձ կատարելու գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Գողության համար դատարպարտված Մարատ Գալստյանը, ով դատարանի դատավճռով դատապարտվել է 6 տավա ազատազրկման, պատիժը կրելու ընթացքում փորձել է դիմել փախուստի: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատապարտյալը, ՔԿՀ-ից փախուստ կատարելու նպատակով, ձեռք է բերել բահեր և քլունգ, որից հետո հուլիսի 9-ին` ժամը 23:00-ի սահմաններում, մուտքի մետաղյա ճաղավանդակը կոտրելու միջոցով անցել է ՔԿՀ-ի՝ դատապարտյալների բնակելի գոտում գտնվող քաղպաշտպանության գազապաստարանի շինություն եւ կատարել փորման աշխատանքներ`դեպի նախկին արտադրական գոտու ուղղությամբ: Այս անգամ Մ.Գալստյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով և հասկանալի պատճառնելով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: