
Օդի ջերմաստիճանը կբարձրանա հոկտեմբերի 9-ին

Հոկտեմբերի 7-8-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Հոկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երեւանում հոկտեմբերի 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Հոկտեմբերի 9-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: