Բաժիններ՝

Բուրջանաձեն հանդիպել է Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ

Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն նախընտրական արշավի շրջանակում հանդիպել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Грузия Online»-ը:

Նշվում է, որ ազգային փոքրամասնությունները բարձրացրել են այն խնդիրները, որոնք հիմնականում հուզում են ողջ բնակչությանը: Սակայն, ըստ Բուրջանաձեի, բարձրացվել է մեկ շատ կարեւոր խնդիր` պետական լեզվի հարցը: «Նրանց մի մասը չի տիրապետում վրացերին, ինչը լուրջ խնդիր է: Ես ասացի, որ իմ ծրագրում հստակ նշվում է, որ վրացերենը Վրաստանում բնակվող բոլոր մարդկանց համար հաղորդակցության եւ պետական լեզու է:

Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանում բնակվող ազգային բոլոր փոքրամասնությունները տիրապետեն վրացերենին, օգտագործեն այն եւ առավելագույնս ներգրավվեն երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում: Նրանց կողմից մեծ պատրաստակամություն նկատեցի, ինչը կարեւոր է»,-ասել է Բուրջանաձեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս