Երևանի փոխքաղաքապետի որդին Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
shamshyan.com –ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Նշվում է, որ ժամը 19:30-ի սահմաններում՝ Մալաթիա տոնավաճառի դիմաց, 21-ամյա Էդմոնդ Դավիթի Օհանյանը իր կողմից վարած Toyota Prado մակնիշի 60 DQ 060 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Բաղդասարյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապ օգնություն և բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ Toyota Prado-ի վարորդ Է. Օհանյանը Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդին է:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: