Բաժիններ՝

Համաներումը գնահատում եմ որպես քաղաքական որոշում. Ավետիք Իշխանյան

Հայաստանում վերջին շրջանում համաներումները մեծ մասամբ քողարկված քաղաքական խնդիր են լուծում: 1in.am -ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ նկատի ունի վերջին երկու համաներումները, երբ միաժամանակ կային թե միջազգային և թե ներքին հասարակական ճնշումներ՝ քաղբանտարկյալներին բաց թողնելուն ուղղված:

Իշխանյանի խոսքով՝ որևէ պետություն քաղբանտարկյալ հասկացողություն չի ճանաչում, իսկ Հայաստանում, որը ոչ իրավական երկիր է, նրանց չէին կարող արդարացնել, արդարացնելով ազատ արձակել, մի հնար պետք է գտնեին, և դա համաներումն էր: «Երկու համաներումն էլ ես գնահատում եմ որպես քաղաքական որոշումներ, իսկ ընդհանրապես այստեղ կա հակասություն: Համաներումներին իրավական պետության պարագայում չեմ կարող գնահատական տալ, բայց Հայաստանում, որը ոչ իրավական պետություն է, բազմաթիվ մարդիկ ոչ իրավական լուծումներով կամ շատ չնչին հանցագործությունների պատճառով հայտնվում են բանտերում: Այս ամենը հաշվի առնելով ու մանավանդ՝ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը, սա նաև իշխանությունների համար մի քայլ և մի ելք է այդ իրավիճակը շտկելու առումով»,- ասել է նա՝ նշելով, որ մյուս կողմից, իհարկե, կարելի է զանազան քաղաքական դրդապատճառներ գտնել համաներման համար, օրինակ՝ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս