Ինչո՞ւ է Նունե Եսայանի համերգի համար տրվել 54 մլն դրամ. Մշակույթի նախարարությունը մեկնաբանում է
Նունե Եսայանի 54 մլն 691 հազար դրամ արժողությամբ համերգի նախապատրաստական աշխատանքները ընթացել են 4 ամիս, ներգրավված են եղել շուրջ 500 հոգի:NEWS.am-ը դիմել է՝ Մշակույթի նախարարությանը՝ Նունե Եսայանի համերգին 54 մլն դրամ տրամադրելու հարցով, մասնավորապես՝ ինչ հիմքով են որոշել նման գումար տրամադրել, եւ արդարացի են համարում երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում պետական բյուջեից այդքան գումար տրամադրելը:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային թատերականցված միջոցառումը իրականացվել է անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, նվիրատվություններ, այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով հատկացվել է 54 մլն 691 հազար դրամ: Ժամանակակից տեխնիկական, լուսաձայնային, լուծումներով հագեցած կազմակերպչական մեծածավալ աշխատանք պահանջող միջոցառման զանգվածային այդ միջոցառման նախապատրաստական եւ իրականացման աշխատանքները ընթացել են չորս ամիս, ներգրավված են շուրջ 500 հոգի՝ տեխնիկական կազմեր, սպասարկող խմբեր, մասնագիտական անձնակազմեր, ստեղծագործական կոլեկտիվներ: Միջոցառումը կազմակերպել եւ իրականացրել է «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությունը»,- ահա Մշակույթի նախարարության պատասխանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: