
Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչը գնացել է հարակից արոտավայր և չի վերադարձել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.50-ին Արագածոտնի մարզի Ավանի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ համագյուղացի՝ 1966 թ. ծնված Յ. Մ.-ն հոկտեմբերի 5-ին ժամը 20.30-ի սահմաններում մեկնել է գյուղի հարակից արոտավայր և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Հայտարարվել է հերթափոխից ազատ անձնակազմի հավաք` որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և թիվ 21 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: