Նշվել է Վանաձոր քաղաքի օրը (ֆոտոռեպորտաժ)
Հոկտեմբերի 5-ին նշվել է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի օրը: «Վանաձորի օրվա» միջոցասռումները սկսվել էին դեռ հոկտեմբերի մեկից: Բոլոր մշակութային օջախներում, կրթական հաստատություններում ու թաղամասերի հրապարակներում տեղի են ունեցել ցուցահանդեսներ, համերգներ ու այլ միջոցառումներ, իսկ գլխավոր միջոցառումները մեկնարկել են երեկ, որին ներկա էին բազմաթիվ վանաձորցիներ, հյուրեր Հայաստանի այլ բնակավայրերից ու արտերկրից:
Այս տարի պատվավոր հյուրերի շարքը գլխավորում էին Վրաստանի Բաթումի քաղաքից եկած պատվիրակության ներկայացուցիչները: Բաթումիի քաղաքապետը նշել է, որ հիացած է հատկապես լոռեցի երիտասարդներով, հատուկ եկել է Բաթումիի քույր քաղաքի բնակչությանը շնորհավորելու:
Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովվել են ոստիկանության Վանաձորի բաժնի իրավապահներն ու Լոռու ճանապարհային ոստիկանները: Բարեբախտաբար, որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Միջոցառումն ավարտվել է տոնական հրավառությամբ: 168.am-ի ֆոտոռեպորտաժը` տոնակատարությունից:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի