
Դեղորայքի չարաշահումից 4-ամյա երեխա է թունավորվել

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 21.40-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Նորագավիթ առաջին փողոցի 3-ին նրբանցքի թիվ 5ա տան բնակիչ` 2009թ. ծնված Մ. Գ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, հայտնում են ԱԻ նախարարությունից: