Բաժիններ՝

Խոստացել է երիտասարդ ընտանիքին բնակարան ձեռք բերել, բայց «գցել» է

ՀՀ  Գեղարքունիքի մարզի  Սեմյոնովկա  գյուղի բնակիչ, նախկինում դատված Սվետլանա Մանջոյանին  առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2010 թվականի հունիս ամսին ծանոթացել է Մհեր Մադաթյանի հետ, նրան ներկայացել է Երևանի քաղաքապետարանի աշխատող: Ապա  հավաստիացնելով նրան, որ  արտասահմանյան մի կազմակերպություն աջակցում է երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հարցում՝ այդ պատրվակով` Մ.Մադաթյանից  խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և մաս-մաս ստացել է նրա առանձնապես խոշոր չափերով գույքը` 3.704.100 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Սվետլանա  Մանջոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվելու կալանավորումը:

Գործն ընդունվել է  Երևանի  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն  Ռշտունու վարույթ:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս