«Գևորգ Կոստանյանն իմ ընկերն է. ցավ ապրեցի քվեարկության «դեմ»-երից»

«Կարող եմ միայն ցավ արտահայտել, իմ անկեղծ ցավը այն մասին, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, ժողովրդի մի ստվար զանգված հասկացավ, որ էլի իրեն խաբել են, եւ անշուշտ հիասթափվեց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանը՝ հիշելով այն օրը, երբ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հայտարարություն արեցին, որ իրենք «ֆրակցիաներով» դեմ են Սերժ Սարգսյանի առաջարկած ՀՀ դատախազի թեկնածուին՝ Գ. Կոստանյանին, բայց ստացվեց, որ դեմ քվեարկել է ընդամենը երեք պատգամավոր:

«Այդ օրերին ես հետեւում էի եւ տեսա սոցիալական ցանցերում հասարակության հիասթափությունը: Կարծում եմ, որ իմ մեկնաբանելու բանը չէ. դա ներքին խնդիր է, բայց ամեն դեպքում հասարակության հիասթափությունը տեսա, լավ չէ: Ֆրակցիաները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու, վերջում եղավ այնպես, որ այդ «դեմ»-երը քիչ են, թե ոնց եղավ, ինչ եղավ, կարծում եմ այս հարցը դեռ երկար կտանջի շատերին: Ես ինքս կողմ եմ քվեարկել. նախագահը առաջարկել էր, ֆրակցիան էլ որոշել էր, բացի այդ, անկեղծ ասած, նաեւ իմ ընկերն է Կոստանյան Գեւորգը, որին շատ լավ ճանաչում եմ եւ մեծ հույսեր եմ կապում, որ ինքը իսկապես լավ կաշխատի, եւ ժողովուրդը դա անպայման կզգա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս