
Ավազակային հարձակում Արաբկիրում (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի շենքերի մոտակայքում անհայտ անձը հարձակվել էր մի քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով հափշտակել մոտ 600 դոլար, 30 հազար դրամ և տարբեր վկայականներ ու փաստաթղթեր։ ՀՀ ոստիկանությունն իր կայքում տեսանյութ է տեղադրել՝ այդ դեպքի մանրամասների վերաբերյալ։