
«Շատ հանգիստ, առանց կաշկանդվածության գալիս եմ հայրենիք, կարոտել եմ շատ իմ հայրենիքը». Զարուհի Փոստանջյան

Արդեն մի քանի օր ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկում են ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանի վարքը եւ գնահատում նրա հարցը Ս. Սարգսյանին, որ հնչեցրեց ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ: ՀՀ քաղաքացիների մի մասը գրում է, որ իրենք պատրաստվում են լոլիկներով եւ ձվերով դիմավորել Զ. Փոստանջյանին ի նշան բողոքի, իսկ հասարակության մի զանգված հայտարարում է, որ Փոստանջյանն օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից եւ գնալու են օդանավակայան՝ պարզապես նրան սատարելու:
Այս ամենի մասին քաջածանոթ է ԱԺ պատգամավորը, ով այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:
«Ասեմ, որ շատ հանգիստ, առանց կաշկանդվածության գալիս եմ հայրենիք, կարոտել եմ շատ իմ հայրենիքը եւ շատ սիրում եմ, սիրով հետ եմ գալիս»,-Ստրասբուրգից ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է Զ. Փոստանջյանը:
Այս օրերին մամուլում տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Ժառանգություն կուսակցության անդամները եւս սպասում են Զ. Փոստանջյանի վերադարձին, եւ որ նրանք եւս դատապարտում են Զ. Փոստանջյանի պահվածքը:
«Նման բան կարող եմ ասել, որ չկա, եւ դա ուղղակի ապատեղեկատվություն է: Այս օրերին ինձ նույնիսկ իմ կուսակիցներից ոչ ոք չի զանգահարել եւ իր անհամաձայնությունն էլ չի ասել»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այստեղ