Դատապարտում ենք Զ. Փոստանջյանի խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքի նկատմամբ ոտնձգությունը. հայտարարություն
2013 թ. հոկտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված հարցը դարձավ բուռն հանրային քննարկման առարկա: Կարևորելով Զ. Փոստանջյանի կողմից բարձրացված հարցի նկատմամբ հանրային բանավեճի փաստը` միաժամանակ գտնում ենք, որ ներկայացվող գնահատականներում և կարծիքներում առկա են անձնական ակնհայտ վիրավորանքներ, որոնք ակնհայտորեն ուղղված են Զարուհի Փոստանջյանի անձին, այլ ոչ թե բարձրացված հարցին կամ խնդրին:
Գիտակցելով, որ իշխանության ներկայացուցչի գործունեության ստվերային կողմերի բացահայտմանն ուղղված հարցը բացարձակապես հաճելի չէ իշխանամետ կողմերին՝ ակնկալելի էր նաև այս բուռն արձագանքը, սակայն քննարկման առարկա է դարձել ոչ թե բարձրացված հարցը, այլ թե որտեղ և ում կողմից է այն տրվել: Ավելին՝ ԱԺ նախագահի կողմից արդեն սկսել են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից Զ. Փոստանջյանին հանելուն ուղղված գործողությունները:
Մենք գտնում ենք, որ Զ. Փոստանջյանն իրականացրել է իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, որը յուրաքանչյուր անձի իրավունքն է՝ անկախ պետական սահմանից՝ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի: Զ. Փոստանջյանն իր հարցով որևէ պետական գաղտնիք չի հրապարակել, որը կարող էր վտանգել Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության անվտանգությունը:
Զ. Փոստանջյանի խոսքի և արտահայտման ազատության սահմանափակմանն ուղղված որևէ գործողություն, սպառնալիքները նրա անձի նկատմամբ և այլ հնարավոր գործողությունները, որոնք կարող են կիրառվել, այդ թվում պատվիրակության կազմից հանելու վերջնական որոշման կայացումը, գնահատում ենք անընդունելի և հետապնդում ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ:
Պաշտպանելով Զ. Փոտանջյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ դատապարտում ենք բոլոր ճնշումները, որոնք ուղղված կլինեն Զ. Փոստանջյանի այդ իրավունքի սահմանափակմանը և պահանջում ենք ապահովել Զարուհի Փոստանջյանի և նրա ընտանիքի անվտանգությունը: Պնդում ենք, որ այդ անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն կլինեն ՀՀ իշխանությունները, եթե չձեռնարկեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:
- Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
- Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի Ինտթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն
- Վարդգես Լ. Գասպարի, ՎԱԼ Օթոմեյշն ՍՊԸ տնօրեն
- Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ
- Ժաննա Ալեքսանյան, Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ
- Վահան Թումասյան, Քաղաքական մշակույթի և համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ
- Մհեր Արշակյան, իրավաբան
- Արմեն Առաքելյան – Ժողովրդավարությունն այսօր ՀԿ, Հակամարտությունների ծրագրի ղեկավար
- Գևորգ Քեհյան, ATD ( All together for Dignity) Fourth World ( international Movement) միջազգային կազմակերպության Վարշավայի կառույցում լիաժամ կամավոր
- Արմենուհի Հովակիմյան, բանասեր
- Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան ՀԿ
- Հրայր Մանուկյան, տնտեսագետ, 1in.am կայքի տնտեսություն բաժնի պատասխանատու
- Համլետ Կիրակոսյան, «Ասպարեզ» օրաթերթի պատասխանատու խմբագիր
- Արմեն Սարդարյան, Արվեստաբան
- Արփի Ոսկանյան, գրող
- Անուշ Խաչատրյան, Բիզնես ադմինիստրատոր
- Բենիամին Հովակիմյան, Ծրագրավորող
- Լիլիթ Գևորգյան, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
- Արսեն Մելիքսեթյան, տնտեսագետ
- Ալիկ Ղարիբյան
- Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մենեջեր
- Ռեգինա Տյոմկինա, բժիշկ
- Անահիտ Սաղաթելյան, փաստաբան
- Արտաշես Սերգոյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ծրագրերի համակարգող
- Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն
- Արմինե Զաքարյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ծրագրերի համակարգող
- Հասմիկ Կարապետյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասարակայնության հետ կապերի մասնագետ
- Ծովինար Նազարյան, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ