
Տերյան- Իսահակյան խաչմերուկում կրպակ է այրվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տերյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող կրպակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.34-ին, մարվել՝ 23.48-ին:
Այրվել են մթերային կրպակի տանիքի փայտյա կառուցատարրերը (7 քմ) և գույքը: