
Միգրացիոն ծառայություն. ներգաղթյալների լեգալացումը Ռուսաստանին երեք տարվա ընթացքում 16,2 մլրդ ռուբլի է բերել

Վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանում լեգալացվել է 3,5 մլն ներգաղթյալ, ինչը երկրին 16,2 միլիարդ ռուբլի է բերել, ուրբաթ լրագրողներին ասել է Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
«Ռուսաստանում գործում են ինստիտուտներ, որոնք թույլ են տալիս գրեթե առանց խոչընդոտի ստանալ թե իրավական, թե աշխատանքային կարգավիճակ: Դա վճարովի արտոնագրի ձեռքբերման հնարավորությունն է, ինչն ամսական կազմում է 1000 ռուբլի»,-նշել է Ռոմոդանովսկին` ավելացնելով, որ լեգալանալ ցանկացող անձինք նման հնարավորություն ստացել են:
Նա հայտարարել է, որ միգրացիոն օրենքը խախտողների համար մուտքը երկիր փակ է երեք տարի, եւ տարեսկզբից արդեն փակ է 260 անձանց համար: «Միգրացիան հնարավոր չէ հաղթել, այդ երեւույթը անսահման հին է եւ անսահման հեռանկարային»,-ավելացրել է ռուսաստանցի պաշտոնյան: