
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

shamshyan.com –ի փոխանցմամբ` հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 ՕP 785 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Երևան ավտոճանապարհի, Չարենցավանի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով , քաղաքացիների օգնությամբ, Երևան քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Թեմուր Իբոյանը, 12-ամյա Ռոբերտ Իբոյանը, 25-ամյա Ռուստոմ Իբոյանը և 23-ամյա Մանուկ Ամոյանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: