
Թուրքիայի վարչապետը չի բացառում մասնակցությունը նախագահական ընտրություններին

Թուրքիայի վարչապետ եւ կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար Թայիփ Ռեջեբ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում 2014թ. օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:
«Տվյալ պահին ոչինչ հստակ չէ: Ես կկատարեմ ցանկացած դեր, որն իմ կուսակցությունը կվերապահի ինձ համար»,-հայտարարել է Էրդողանը տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Գործող նախագահ Աբդուլա Գյուլը եւս չի հայտարարել առաջադրվելու մասին: