Ամերիկացին սխալմամբ 4 տրիլիոն դոլար է ստացել
ԱՄՆ Տեխասի նահանգի բնակիչ, ֆասթֆուդի ռեստորանում որպես վաճառող աշխատող Ռեգի Թեուսը սխալմամբ չորս տրիլիոն դոլարի տեր է դարձել:
Խնդիրն այն է, որ Թեուսի բանկային հաշվը մեկ օրվա ընթացքում համալրվել է 12 զրո ունեցող թվով: «Ես շատ զարմացա, երբ ստուգեցի հաշիվն ու այնտեղ այնքան շատ գումար հայտնաբերեցի: Ես ութ անգամ մտա համակարգ ` հավաստիանալու համար, որ այդ գումարը դեռ այնտեղ է»,-ասել է Թեուսը:
Բանկում եւս սխալը միանգամից չեն նկատել, որը տեղի է ունեցել ծրագրային ապահովման ժամանակ: Միայն մի քանի ժամ հետո է Թեուսի հաշիվը նախկին վիճակին վերադարձել:
Երիտասարդը կատակել է, թե ուրախությամբ երեք տրիլիոնը կուղղեր ԱՄՆ ազգային պարտքի մարմանը: