Բաժիններ՝

Բեռնատարը բախվել է գազատար խողովակին ու հեռացել (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ Հոկտեմբերի 3-ի լուսաբացին Գյումրու Խրիմյան Հայրիկ և Խանջյան փողոցների խաչմերուկում բեռնատարը բախվել է գազատար խողովակին ու հեռացել: Պատահարի հետևանքով վնասվել է Խանջյան 10 ա շենքի գազամատակարար գլխավոր խողովակը:  Պատահարի հետևանքով վնասվել է Խանջյան 10 ա շենքի գազամատակարար գլխավոր խողովակը:Շենքի բնակիչներն առավոտյան նկատելով գազի արտահոսքը, զանգահարել են  Հայռուսգազարդ  ՓԲԸ Գյումրու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի պատասխանատուին: Հրդեհից զերծ մնալու համար հինգ հարկանի շենքը հոսանքազրկվել է և դադարեցվել է գազամատակարարումը: Դեպքի վայրում վթարավերականգնողական աշխատանքները իրականացրել են ԳԳՄ-ի Գյումրու վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031