Բաժիններ՝

Խաչիկյանի գործով ոստիկաններին չէր հաջողվել դատարանի որոշումը կատարել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստին ոստիկանները չէին կարողացել ապահովել վկաների ներկայությունը և չէին կատարել թվով 30 վկայի բերման ենթարկելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»ն:

Պատճառները տարբեր էին՝ անճշտություններ վկաների բնակության վայրերի հետ կապված, կամ ուղղակի վկաները չէին հայտնաբերվել:

Ելնելով այն հանգամանքից, որ վկա Մանուշակ Մեսրոպյանը վատառողջ է և չի կարողանում ներկայանալ նիստին, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը՝ համաձայն որի, վկան ամուսնու հետ, (ով ևս սույն գործով վկա է և արդեն իսկ հարցաքննվել է), 2006-2010թթ Հայաստանից բացակայել են, իսկ մինչ երկրից բացակայելը վկայի կենսաթոշակի չափը կազմել է 25 300 դրամ: Վկան նշել էր նաև, որ իր բացակայության ընթացքում ոչ մեկի չի լիազորել իր կենսաթոշակը ստանալ, իսկ Հայաստան վերադառնալուց հետո դիմել է տարածքային սոցիալական ծառայությանը և ստացել 990 000 դրամ:

Մեկ այլ վկայի՝ Տիգրան Ասլանյանին բերման ենթարկելու գրությանն ի պատասխան դատարանը ոստիկանության Էրեբուն բաժնից արձանագրություն էր ստացել, որտեղ նշվում էր, որ «ոստիկանությանն ուղարկված գրությանը արդեն իսկ հեռախոսագրությամբ պատասխանվել է», իսկ թե ինչպիսի պատասխան է եղել, ինչ բովանդակությամբ, արձանագրության մեջ նշված չէր:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս