
Արտակարգ իրավիճակ ԵԽ ԽՎ շենքի դիմաց. ոստիկանները շրջափակել են շենքը

Այս պահին մինչ Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հայ ցուցարարները «Սերժիկ հեռացիր են» գոռում, մոտ 50 ոստիկանական միկրոավտոբուսներ շրջափակել են ԵԽ շենքը, 500-ի հասնող ոստիկաններ վերահսկում են տարածքն ու ցուցարարներին: Այս մասին Aravot.am-ին պատմել է ցուցարարների կողքին գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա չի կարծում, որ հայ ցուցարարներն իրենց բողոքի ակցիայով վարկաբեկում են Հայաստանը: «Սերժ Սարգսյանն այսօր չի ներկայացնում հայ ժողովրդին եւ հենց նա առաջին վարկաբեկողներից մեկն է, որ հազարավոր հայեր այստեղի կառավարությունից են հայցում իրենց իրավունքների պաշտպանությունը: Սերժ Սարգսյանն է խայտառակում հայ ժողովրդին: Նրա` այստեղ այցելությունը ոչ թե հայ ժողովրդի ներկայությունն է ապահովում, այլ ինքը՝ որպես Ռուսաստանի գուբեռնատոր, իր անձն է այստեղ ներկայացնում: Նա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: