Բաժիններ՝

76-ամյա կնոջը մեղադրում են կանեփ աճեցնելու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել կանեփ աճեցնելու հերթական գործը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: 

Այս անգամ քրեական գործով մեղադրանք է առաջադրվելՀրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակչուհի 76 -ամյա Ամալյա Կյուրեղյանին` իր տան հարակից հողամասում կարտոֆիլի մարգերում սննդի մեջ օգտագործելու նպատակով` մշակումն արգելված թմրանյութեր պարունակող առանձնապես խոշոր չափ համարվող 160 հատ կանեփ տեսակի բույսեր ապօրինի աճացնելու համա:

Տարեց կինը խնամքով ջրել է բույսերը, փխրեցրել հողը, քաղել դրանց շուրջ աճած մոլախոտերը:

Բույսերը հայտնաբերվել և վերցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից սույն թվականի օգոստոսի 23-ին՝ «Կանեփ – կակաչ- 2013» միջոցառման շրջանակներում:

Ամալյա Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 273 –րդ հոդվածի 2 -րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս