Բաժիններ՝

Մեկ տարում գներն աճել են 8.2%-ով

2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, ծառայությունների ոլորտի սակագները`0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ:

2013թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է գների 0.2% նվազում):

2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 8.2%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 8.0%, ոչ պարենային ապրանքներինը` 3.4%, ծառայությունների սակագներինը` 10.9%, իսկ հունվար-սեպտեմբերին 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 5.6%, 6.0, 4.9 և 5.1%:

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Մարտունի քաղաքներում), իսկ 2-ում գրանցվել է 0.2-0.3% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.2%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս