
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության կայքում ուշագրավ քարտեզ է հայտնվել Ադրբեջանի տնտեսական շրջանների մասին

REX լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակվել է Ադրբեջանի տնտեսական շրջանների քարտեզը:
Դրանում ուշագրավն այն է, որ ի հակադրումն Ադրբեջանի ագրեսիվ ներքին էթնոքաղաքականության (այդ թվում նաև բնիկ տեղանունների օգտագործման արգելք)՝ նրա «եղբայրական» պետություն Թուրքիան քարտեզի վրա հստակորեն ընդգծել է Թալիշստանը:
Ժամանակակից Ադրբեջանում առավելագույն կերպ ձգտում են խոսափել «թալիշ» բառի կիրառումից, ընդ որում, դա վերաբերում է այդ բառի թե՛ էթնիկ, և թե՛ աշխարհագրական ու պատմական նշանակությանը: Այն աստիճանաբար վերացվում է բոլոր դասագրքերից՝ էլ չխոսած ԶԼՄ-ների մասին:
Աշխարհագրության դասագրքերում Թալիշական հարթավայրի անվանման փոխարեն նշված է Լենքորանի հանքավայր, պատմության դասագրքերում Թալիշական խանության փոխարեն նշված է Լենքորանի խանություն: Երկրում բնակվող թալիշներին անվանում են «հարավցիներ»:
Քարտեզում ուշագրավ է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը համապատասխանում է ներկա դրությանը (ԼՂՀ) և չի համապատասխանում խորհրդային ժամանակների իրողությանը (ԼՂԻՄ):